Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ քաղաքում, որտեղից անընդհատ նոր տվյալներ են ստացվում տարերքի զոհերի մասին, իրավիճակը ծայրահեղ ծանր է:
Տեղատարափ անձրեւներին զուգահեռ լեռներից քաղաքի վրա են լցվել ջրի եւ ցեխի հոսքեր: Արդյունքում հուլիսի 7-ի գիշերը բազմահազարանոց բնակավայրը փաստացի ջրի տակ է մնացել:
Ականատեսները սոցցանցերում պատմում են մեծաթիվ ավերածությունների մասին: Քաղաքի մի կեսում ջուրը չի նահանջում, ինչը դժվարեցնում է փրկարարական աշխատանքները: Այս կապակցությամբ մտահոգություն կա, որ զոհերի թիվը կարող է աճել:
Սոցցանցերում Կրիմսկի բլոգերները խոսում են շատ մեծ քանակությամբ զոհերի մասին, հայտնում է rbc-ն:











