Կրասնոդարի մարզի ՆԳՆ վարչության տվյալներով, Կուբանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվն արդեն հասել է 78-ի:
«Վերջին տվյալներով, ջրհեղեղից զոհվել է 78 մարդ, որոնցից 67-ը` Կրիմսկիի շրջանում»,-«Ինտերֆաքսին» հայտնել է ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ նշվում էր, որ 68 զոհի մասին:
Առավել բարդ է վիճակը Կրիմսկի շրջանում, որտեղ ջուրը բարձրացել է 7 մետր:
Այն գյուղական տեղանք է` մեկհարկանի շինություններով: Բնակելի տներն ամբողջությամբ ջրի տակ են անցել: Իրավիճակը բարդանում է նրանով, որ ջրի բարձրացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բնակիչների մեծ մասը քնած է եղել, հաղորդում է «Մայակ» ռադիոն:
Այս պահին Ղրիմի շրջանում ճանաչվել է 37 մարդու մարմին:
Նախնական տվյալներով, զոհերի թվում է 10-ամյա Ալբինա Միցկեւիչը եւ մեկ տարեկան Իլյա Դորոնինը: Նախնական ցուցակում հայեր չկան:











