Տեղատարափ արձրեւների հետեւանքով առաջացած ուժեղագույն ջրհեղեղը Հնդկաստանի Ասամ նահանգում հանգեցրել է 121 մարդու մահվան:
Աղետի գոտում են հայտնվել 2 միլիոնից ավելի բնակիչներ, որոնցից 500 հազարը զրկվել են տնից: Նահանգային իշխանությունները 622 ժամանակավոր ճամբարներ են ստեղծել, դրանցից արդեն օգտվում է 300 հազար մարդ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մարդկանց հետ զոհվում են նաեւ կենդանիները, տարերքը լուրջ հարված է հասցրել Կազիրանգա ազգային պարկին, որը 1985թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Ջրի տակ է անցել պարկի տարածքի 80% -ը:
Ջրի մակարդակի իջեցումից հետո աշխատակիցներն արդեն 559 սատկած կենդանիներ են հայտնաբերել:
Կազիրանգա ազգային պարկը հիմնադրվել է 1905թ. եւ զբաղեցնում է 700 քկմ տարածք: Արգելոցում է գտնվում աշխարհում միաեղջյուր ռնգեղջյուրների քանակի երկու երրորդը:











