Իսպանիայում ավանդական էնսիերոյի` 12  կատաղած ցուլերից փախուստ-վազքի ժամանակ վեց մարդ է տուժել:

73-ամյա բնակիչը, ով պարզապես հետեւել է վազքին,  ցուլի հարվածից  հետո հոսպիտալացվել է: Տուժածների մեջ են եղել նաեւ 21-ամյա ճապոնացի եւ 26-ամյա ավստրալացի զբոսաշրջիկներ:

Վազքն անցկացվել է Պամպլոնա քաղաքում, որտեղ նախօրեին մեկնարկել է Սան Ֆերմինի փառատոնը:  Վազքի ժամանակ, ցուլի կոտոշներից մեկը կառչել է վազորդներից մեկի հագուստին, եւ վերջինիս կենդանին մի քանի մետր քարշ է տվել:

Անցած տարի Սան Ֆերմինի տոնակատարությունների ժամանակ կատաղի կենդանիները վնասել էին վազքի առնվազն 25 մասնակցի: