Ուկրաինայում ռուս ուխտավորներով լի ավտոբուսի վթարի հետեւանքով մահացել է 17 մարդ, այդ թվում անչափահաս մեկ երեխա:

Նման տվյալներ է ներկայացնում Ռուսաստանի ՆԳՆ Պսկովի մարզի վարչության մամուլի ծառայությունը, որտեղից էլ ուխտավորները մեկնել էին Ուկրաինայի Տերնոպոլ քաղաք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնում էր 15 զոհի մասին:

Նախնական տվյալներով, վարորդը քնել է ղեկին, մեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել:

Ավտոբուսի վարորդները պնդում են, որ վթարից մեկ ժամ առաջ իրենք փոխվել են եւ իրենցից ոչ ոք վթարի պահին քնած չի եղել:

Նրանց խոսքով, վթարի մեղավորը սպիտակ մեքենան է եղել, որը բարձր արագությամբ անսպասելիորեն փակել ավտոբուսի ճանապարհը, ապա անհետացել դեպքի վայրից, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է RBK-ն, տուժածներին օգնության են շտապել Ռուսաստանի ԱԻՆ երկու օդանավեր` փրկարարներով, բժիշկներով ու դեղամիջոցներով:

Ավտոբուսում եղել 41 ուխտավոր:

Իր հերթին, Պսկովի նահանգապետ Անդրեյ Տուրչակը որոշել է զոհերի հարազատներին եւ վիրավորներին մարզի բյուջեից դրամական փոխհատուցում տրամադրել` 600 հազար եւ 200 հազար ռուբլի համապատասխանաբար: