Ավարտվել են «Հոբբիտ» ֆիլմի նկարահանումները: Այն Թոլքինի հայտնի պատմությունն է` անսահման իշխանության մատանու մասին: Պատմությունը ներկայացնելու համար ռեժիսոր Փիթեր Ջեքսոնից պահանջվել է 266 օր եւ անսովոր արագություն` վայրկյանում 48 կադր:
Ֆիլմի նկարահանման աշխատանքները Ջեքսոնն սկսել է անցած տարի մարտին` Նոր Զելանդիայում: Facebook-ի իր էջում ռեժիսորը գրել է, որ նկարահանումներն ավարտված են, հիմա իրեն սպասում է մոնտաժի սենյակը:
«Հոբբիտում» նկարահանվել են Օրլանդո Բլումը, Քեյթ Բլանշետը, Յան Մաքելենը, Էլայջա Վուդը: Գլխավոր հերոսի դերը կատարել է Մարտին Ֆրիմենը: Այն նկարահանված է 3D ձեւաչափով:
Ֆիլմը կբաժանվի երկու մասի: Նրանցից առաջինը վարձույթի կհանվի 2012թ. դեկտեմբերին` «Անսպասելի ճանապարհորդություն» անվանումով: Երկրորդ մասը կկոչվի «Այնտեղ եւ հետդարձ». ցուցադրությունը նախատեսվում է 2013թ. դեկտեմբերին:











