Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հրաժեշտ է տվել «Դոմ-2» հեռուստածրագրին, որի հաղորդավարն է եղել ութ տարի շարունակ:
«ТНТ» հեռուստաալիքն այս գիշեր ցուցադրել է ծրագրի «հրաժեշտի» թողարկումը: Եթերի ժամանակ հեռուստադիտողները հրաժեշտ են տվել Սոբչակին եւ SMS-ների միջոցով մաղթանքներ ուղարկել:
Սոբչակը չի կարողացել զսպել արցքունքները. «Մի վախեցեք ասել ճշմարտությունը...Երբեմն դա թանկ է արժենում, բայց թույլ է տալիս քեզ մարդ զգալ: Ես բոլորիդ սիրում եմ»,-ասել է նա:
Նշենք, որ հուլիսի 1 -ին հեռուստաալիքը հաստատել էր, որ Սոբչակը լքում է նախագիծը: Մինչ այդ իր Twitter-ում այդ մասին գրել էր Սոբչակը:











