Հորդանանում հեռուստատեսային բանավեճի ժամանակ` ուղիղ եթերում տեղական պատգամավոր Մուհամմադ Շավաբկան կարող էր գնդակահարել իր մրցակցին:

Սիրիական հարցի շուրջ բուռն խոսակցության ընթացքում Շավաբկան եւ քաղաքական ակտիվիստ Մանսուր Սաիֆ ալ-Դին Մուրադը արագորեն անցել են անձնական վիրավորանքների:

Շավաբկան հետաքրքրվել է, թե որքան է Մուրադին վճարում Սիրիայի բռնապետը, վերջինս էլ մրցակցին իսրայելական «Մոսադի» գործակալ է անվանել: Այն ժամանակ էլ Շավաբկան կոշիկ է նետել Մուրադի վրա, ապա, հանելով ատրճանակը, վազել իրեն վիրավորողի հետեւից:

Հաղորդավարը փորձել է բաժանել գազազած գործիչներին, հեռուստաալիքն անջատել է ձայնը, սակայն դեռ մի քանի րոպե ուղիղ եթերը շարունակվել է:

Մուրադն արդեն ոստիկանություն է դիմել` Շավաբկային մեղադրելով սպանության փորձի, վիրավորանքի եւ զրպարտության մեջ: