Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում օրերս անտառոց կեքս են ներկայացրել, որն աշխարհում ամենաթանկարժեք ուտելի աղանդերն է ճանաչվել:
Հրուշակեղենը գնահատվել է «ընդամենը» հազար դոլար: Նման «ցածր» գինը պայմանավորված է նրանով, որ «Golden Phoenix» անունով կեքսը պատրաստված է իտալական թանկարժեք Premium Amedei Porcelena տեսակի շոկոլադից, բարձրորակ եւ օրգանական ալյուրից, ուտելի ոսկուց:
Շեֆ-խոհարար Յուսուֆ Ալին հպարտ է իր գլուխգործոցով եւ պատրաստվում է այն վաճառքի հանել ոչ միայն հարազատ Դուբայում, այլեւ Եվրոպայում: Աղանդերը մատուցվում է ելակի հետ, ոսկե գդալով եւ ափսեով:











