ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը հոր մահից հետո իր շրջապատ է վերադարձրել հին ծանոթուհի Խյոն Սեն-վոլին, ում հետ հայրն արգելել էր շփվել: Այդ մասին, ինչպես գրում է NEWSru.com-ը, հայտարարել է Հարավային Կորեայի հետախուզությունը:
Սակայն փորձագետները կասկածանք են հայտնում աղջկա կարգավիճակի շուրջ, Կիմ Չեն Ընը ցույց չէր տա սիրուհուն, եւ նա հավանաբար քույրն է:
The Daily Mail-ի փոխանցմամբ, Կիմ Չեն Ընի ծանոթուհին հայտնի հյուսիսկորեական երգչուհի է, եւ ըստ շրջանառվող լուրերի, հյուսիսկորեական առաջնորդը հանդիպել է մոտ 10 տարի:
Զույգին ցույց են տվել հեռուստատեսությամբ, նրանք միասին հարգանքի տուրք էին մատուցում Կիմ Չեն Ընի պապուն` նրա մահվան օրը, ապա միասին դիտել են շոուն:











