Իտալիայի հյուսիսում մոլեգնում են ուժեղ հրդեհները:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Corriere della Sera-ն, բարդ իրավիճակ է ստեղծվել Սիցիլիա կղզում, որտեղ անտառային հրդեհները մարելու համար ակտիվորեն գործում են ուղղաթիռներ ու Canadair օդանավեր:

Բացի այդ, նախօրեին իտալական Սարդինիա կղզու Սան Տեոդորո քաղաքի մերձակայքում հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 700 մարդ:

Հրդեհները տեղայնացնելու եւ մարելու համար Սարդինիայի հրշեջներն օգտագործում են ցամաքային եւ օդային միջոցներ, այդ թվում 4 օդանավ եւ 4 ուղղաթիռ:

Հրդեհները հասել են որոշ բնակելի տների: Սարդինիայում անցած հանգստյան օրերին 4 մարդ այրվածքներ է ստացել: «Ինտերֆաքսի» տվյալներով, ներկայումս արձանագրվել է 33 հրդեհ:

Նշվում է, որ անտառային հրդեհները հուլիսի 15-ին ընդգրկել են Իտալիայի կեսը: