Տղամարդկանց ամբոխը հանդիպել է աղջկան, ով դուրս էր եկել հնդկական Գուվախատի քաղաքի բարից ուշ երեկոյան, եւ ծեծի են ենթարկել նրան: Ծեծը շարունակվել է ավելի քան կես ժամ, եւ աղջկան օգնելու է եկել իբր լրագրողը, ով տեսագրել է այդ ամենը: Տեսահոլովակը հարուցել է հանրության զայրույթը, եւ պահանջել են պատժել մեղավորներին:
Հարձակմանն առնվազն 20 տղամարդ է մասնակցել, որոնք աղջկան խփել, քերծել եւ այրել են սիգարետներով, գրում է The Daily Mail-ը: Աղջիկն օգնություն է խնդրել, սակայն անցորդներից ոչ ոք չի մոտեցել: Լրագրողի խոսքով, ինքն է փորձել օգնել նրան, գրում է NEWSru.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 10-ին, բարց դրա մասին հայտնի է դարձել տեսահոլովակն ինտերնետում զետեղելուց հետո միայն:
Ոստիկանությունը, որն արժանացել է հանրության բուռն քննադատությանը, արդեն ձերբակալել է վեց կասկածյալների: Սակայն փողոցներում փակցված թղթերի վրա 13 տղամարդկանց նկարներ են, որոնց արձանագրել է տեսախցիկը:
Տեղական իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ոստիկանությանը` գտնել բոլոր հանցագործներին 48 ժամվա ընթացքում: Պատասխանատվության կարող են ենթարկել նաեւ տեղական ոստիկանին, ով ժամանակին չի միջամտել:











