Լոնդոնում 71 տարեկանում կյանքից հեռացել է «Deep Purple» լեգենդար ռոք խմբի հիմնադիր Ջոն Լորդը:
2011թ. օգոստոսի 9 –ին Ջոն Լորդը հայտարարել էր այն մասին, որ դադարեցնում է հյուրախաղերը` օնկոլոգիական հիվանդության բուժման պատճառով: 2012 թ-ին նա ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ բուժվել է Իսրայելում:
Լորդը 1968թ-ին հիմնադրել է «Deep Purple» ռոք խումբը: Եղել է հանրահայտ «Smoke on the Water» հիթի համահեղինակը: 2002թ-ին անհատական է հանդես եկել:
Նշենք, որ Ջոն Լորդը 2011թ-ին, «Deep Purple» խմբի առաջնորդ Յան Գիլանի, «Black Sabbath» խմբի մենակատար Թոմ Այոմիի, խմբի երաժիշտ Ջեյսոն Նյուստեդի, «Iron Maiden» խմբի երաժիշտ Նիկ Մակնբրեյնի եւ «HIM» խմբի անդամ Լինդա Լինդսթրոմի հետ ստեղծել էր նոր հարդ-ռոք խումբ` «WhoCares»: Խմբի հիմնական նպատակը 1988թ. Սպիտակի երկրաշարժից ավերված Գյումրու երաժշտական դպրոցի վերանորգման համար միջոցների հավաքումն էր:













