Ստամբուլի կենտրոնում` Բեշիքթաշ շրջանում այրվում է 42-հարկանի շենք` Փոլատ աշտարակը: Հրդեհի պատճառն առայժմ անհայտ է, հաղորդում է «Հաբերթյուրք» գործակալությունը:

Այրվող շենքի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 112 հրշեջ հաշվարկ: Ուժեղ կրակը, նաեւ գետին թափվող կտորները սպառնում են հարեւան շինություններին: Փոլատ աշտարակի կողքին գտնվում են լիցքավորման կայանն ու «Աջիբադեմ» հիվանդանոցը:

Հրդեհի հետեւանքով տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Թուրքիայի կենտրոնական հեռուստաընկերությունները ցուցադրում են հրշեջների աշխատանքը: СNN- Turk հեռուստաալիքի փոխանցմամբ, շենքում գտնվող բոլոր անձինք տարհանվել են, ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: