Հայտնի չեչեն երգչուհի Լիզա Ումարովան քաղաքական ապաստան է խնդրել Ֆինլանդիայից:
Իր որոշումը Ումարովան բացատրել է նրանով, որ վախենում է ապրել մի երկրում, որտեղ չեն պաշտպանում քաղաքացիներին:
Երգչուհին ունի երեք երեխա: Նրա խոսքով, չեչենների եւ ինգուշների դեմ հետապնդումները վերջին տարիներին ուժգնացել են, իսկ համակարգի դեմ պայքարելու իր ուժերը չեն բավարարում:
Լիզա Ումարովան հուլիսի 7-ին ելույթ է ունեցել Ֆինլանդիայում կայացած փառատոնում: Նա նշել է, թե գալով Ֆինլանդիա` վերջին տարիներին առաջին անգամ իրեն ազատ է զգացել:
Ավելի վաղ Ումարովան հայտարարում էր, թե հեռանալն իր համար անընդունելի է: 2005թ. երգչուհին ու նրա 15-ամյա որդին ծեծի էին ենթարկվել Մոսկվայում, ենթադրաբար ազգայնամոլների կողմից:











