Ուժեղ հրդեհի հետեւանքով հուլիսի 20-ին առավոտյան Բաքվում ամբողջությամբ այրվել է Հեյդար Ալիեւի կենտրոնի մասնաշենքերից մեկը, որը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի նստավայրն էր:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը», հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 11-ին: Մերձակա տների բնակիչները հայտնել են, որ կրակը սկսվել է շենքի տանիքից: Հրդեհի պատճառները դեռ անհայտ են: Շրջակա տարածքը մոտ 2 կմ տրամագծով ծխի մեջ է:

Հրդեհը չեն կարողացել մարել շուրջ երկու ժամ: Հրդեհաշիջման աշխատանքներին մանսակցել է 50 հրշեջ հաշվարկ եւ ուղղաթիռներ: Բոլոր ճանապարհները փակ են եղել:

Հեյդար Ալիեւի կենտրոնը Մեհրիբան Ալիեւի սիրած վայրն է: Այստեղ բերում են բոլոր պաշտոնական հյուրերին, որտեղ ծանոթացնում են «համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի» ժառանգության հետ: