Երեքամյա Սոֆի Դիքսոնի տեսանյութը YouTube-ում հիթ է դարձել: Փոքրիկը կարողանում է բարձրանալ դռան բացվածքով:

Անգլիական Լաֆբորո քաղաքում բնակվող փոքրիկ Սոֆիի հայրը տեսախցիկով արձանագրել է, թե ինչպես է աղջնակը բարձրանում դռան բացվածքով եւ հասնում իր հասակը մի քանի անգամ գերազանցող բարձրության:

Այն բանից հետո, երբ տեսանյութը YouTube-ում մոտ 200 հազ. դիտում է արձանագրել,  աղջնակը շատ գովազդային առաջարկություններ է ստացել  եւ անգամ ամերիկյան հեռուստատեսությամբ տեսանյութն օգտագործելու խնդրանք, հաղորդում է «The Telegraph»-ը:

Երեխայի հայրը խոտացել է տեսանյութից ստացված ողջ եկամուտը տրամադրել «Save the Children» կազմակերպությանը: