80-ամյա Օթիլի Մարթինսը կողոպտիչներից պաշտպանել է իր փեսայի խանութը:  Ինչպես հաղորդում է  ««The Huffington Post», Մարթինսն անցած ուրբաթ այցելել է Նյու Բեդֆորդում գտնվող իր փեսայի խանութն այն ժամանակ, երբ երկու տղամարդ են մտել, իսկ  նրանցից մեկն ատրճանակն ուղղել է գանձապահի վրա:

Նրանցից մեկն ատրճանակով հարվածել է Մարթինսին, սակայն վեջինս չի հանձնվել:   Չնայած ստացված վնասվածքին`տատիկն սկսել է մանգոներով եւ խնձորներով հարվածել կողոպտիչներին:

Կողոպտիչներին, այդուհանդերձ, հաջողվել է խանութից  500 դոլար վերցնել: Կասկածյալ երկու երիտասարդները ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել զինված կողոպուտի եւ 60 տարեկանից բարձր անձի վրա ձեռք բարձրացնելու համար: