Պեկինում վերջին 50 տարում ամենաուժեղ հեղեղումների զոհերի թիվը հասել է 77-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 37 զոհի մասին:
77 մարմիններից 66-ի ինքնությունն արդեն պարզվել է: Նրանցից 5-ը փրկարարներ են, ովքեր օգնում էին բնական աղետից տուժածներին, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ուժեղ անձրեւները Չինաստանի մայրաքաղաքում սկսվել են հուլիսի 21-ի առավոտյան, իսկ արդեն օրվա երկրորդ կեսին օդերեւութաբանները հայտարարել են վտանգի երկրորդ աստիճանի մասին: Հուլիսի 22-ի առավոտյան անձրեւները դադարել են, բայց փրկարարները դեռ շարունակում են ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքները, որի ընթացքում նոր դիակներ են հայտնաբերվում:
Վատ եղանակի պատճառով փակվել Շոուդու միջազգային օդանավակայանը:











