Այս աշնանը «Metallica» խումբը ծրագրում է սկսել նոր նյութի ձայնագրումը, որը տեղ է գտնելու ապագա ալբոմում: Այդ մասին հայտարարել է խմբի թմբկահար Լարս Ուլրիխը:

Երաժիշտը պատմել է, որ սեպտեմբերին իր գործընկերների հետ սկսելու է նոր ալբոմի ձայնագրությունը: Լարսի խոսքով, խմբի առաջնորդ Ջեյմս Հեթֆիլդը բազում հետաքրքիր գաղափարներ ունի նոր երգերի վերաբերյալ:

Առայժմ հայտնի չէ ոչ ալբոմի անվանումը, ոչ էլ թողարկման ժամկետը: Metallica խմբի բաս-կիթառահար Ռոբերտ Տրուխիլյոն դեռ անցած տարվա հոկտեմբերին պատմել էր, որ նոր կատարումներ են ձայնագրում հաջորդ ալբոմի համար:

Վերջին ալբոմը` «Death Magnetic» անունով, Metallica խումբը թողարկել 2008թ. սեպտեմբերին: Այն 9-րդն էր խմբի պատմության ընթացքում: