Razer ընկերությունը նոր տրանսֆորմեր-մկնիկ է թողարկել, որը կարելի է անհատական կարգավորումների ենթարկել: Razer-ը խաղային սարքավորումների հայտնի արտադրող է, հաղորդում է Newsru.com-ը:

Razer Ouroboros-ն ունի մի քանի շարժական եւ հանովի դետալներ, ինչը օգտվողին լայն հնարավորություն է ընձեռում անհատական կարգավորումների համար: Մասնավորապես, այն սարքավորված է երկու դնովի կողային պանելներով, որոնք կարող ենք կորպուսի վրա տարբեր կերպ ամրացվել: Քաշովի «մեջքը» թույլ է տալիս կարգավորել մկնիկի երկարությունը, կարելի է փոխել սարքի թեքությունը: Այդ ամենը մուկը հարմար է դարձնում ինչպես աջլիկների, այնպես էլ փախլիկների համար:

Ընդ որում, մկնիկի զգայունությունը կարելի է փոխել խաղի ընթացքում: Մկնիկն աշխատում է անլար ռեժիմով, AA մարտկոցներով:

Սարքի մոտավոր գինը 130 եվրո է: