Ֆլորիդայում` Հարավային Մայամիում, նկատվել է երեքմետրանոց կոկորդիլոս, որը զբոսնում էր սեփական տներից մեկի բակում:

Տանտերը պատմել է, որ դուրս է եկել բակ` տեսնելու, թե ինչու է իր տան մոտ այսքան մարդ հավաքվել, եւ այնտեղ տեսել է հետնաբակով զբոսնող կոկորդիլոսին:

 «Հետաքրքիր էր, ես երբեք կոկորդիլոս չէի տեսել»,  - ասել է Խավիեր Տոբարեսը:

Կենդանիների փրկարարական ծառայությունը բավական չարչարվել է երեքմետրանոց երկկենցաղին բռնելու համար, գրում է LifeNews-ը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածում են որ կոկորդիլոսը կարող էր սողոսկել ջրանցքի մոտ գտնվող ցանկապատի ճեղքից;

Ի վերջո, 100 կիլոգրամանոց կոկորդլոսը ազատ է արձակվել վայրի բնությունում` իր եղբայրակիցների մոտ: