Երիտասարդը, ով թռչել էր հինգերորդ հարկից եւ ակնթարթորեն  պոպուլյար դարձել բոլոր սոցիալական ցանցերում, բացատրել է, թե ինչու է այդպես վարվել:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, 21-ամյա երկրաբան  Ապատիտ Ալեքսանդր Նովիկովը «Вконтакте» սոցիալական ցանցի իր էջում ոչ պարկեշտ մեկնաբանություններ է գրել` «համեմելով» Հիտլերից մեջբերումներով: Սակայն  LifeNews պարբերականին ասել է, որ հինգերորդ հարկից ցատկել է` կասկադյոր դառնալու երազանքն իրականացնելու համար:«Թռիչքի» ժամանակ նրան փրկել են ծառի ճյուղերը: Երիտասարդը միայն մեջքի վնասվածքներ է ստացել եւ վստահեցնում է, թե պատրստ է կրկնել իր արարքը: Գաղափարը նրա մոտ ծագել է այն բանից հետո, երբ նա մի կնոջ ինքնասպանության վկան է եղել:

«Վերջին երկու ամսվա ընթացքում ես այդ մասին շատ եմ մտածել եւ տրամադրել ինձ: Հետո հավաքվեցինք ընկերների հետ, ես 300 գրամ օղի խմեցի` արիության համար եւ բարձրացա պատուհանագոգին: Հետեւանքների մասին ես ընդհանրապես չեմ մտածել»:Դեպքի վայր ժամանած բժիշկները զարմանքով նկատել են, որ երիտասարդը ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել եւ հոսպիտալացման կարիք չկա: