Լոնդոնում Օլիմպիադա 2012-ի երրորդ օրվա կապակցությամբ Google-ն իր ավանդական լոգոտիպը փոխարինել է սուսերամարտին նվիրված doodle-ով: Նրանում պատկերված են պայքարող սուսերամարտիկներ:
Google բառի «L» տառը մարտիկներից մեկի զենքն է, «о»-ն մյուսի սաղավարտը: Լոնդոնում սուսերամարտի մրցումներն անց են կացվում հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը:
Google-ն արդեն 4-րդ օրն անընդմեջ իր doodle-ը նվիրում է Օլիմպիադային: Հուլիսի 29-ի լոգոտիպը նվիրված էր ջրասուզմանը, 28-ին` նետաձգությանը:
Օլիմպիադայի բացման օրը` հուլիսի 27-ին, Google-ը doodle էր տեղադրել` նվիրված գլխավոր մարզական իրադարձության բացմանը, որտեղ պատկերված էին տարբեր երկրներից մարզիկներ` պատրաստ մրցելու ավանդական ֆուտբոլ, լող, թեթեւ ատլետիկա, սուսերամարտ, բասկետբոլ մարզաձեւերում:











