Ուսումնասիրելով О տեսակի աստղերը, որոնք աչքի են ընկնում  բարձր ջերմաստիճանմով, զանգվածով եւ պայծառությամբ, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ դրանցից շատերն աստղային զույգ ունեն վառ արտահայտված «վամպիրական» հակումներով:  Այդ բացահայտաման մասին գիտնականները նշել են «Science» ամսագրում:

Ամստերդամի համալսարանից հետազոտության հեղինակ Հյուգո Սանը նշել է, որ այդ աստղերն առնվազն 15 անգամ  մեծ են Արեգակից  եւ մինչեւ միլիոն անգամ ավելի պայծառ են: Նման աստղերի կյանքը կարճ է, բայց շատ բուռն:

Very Large Telescope-ի օգնությամբ Չիլիում ուսումնասիրելով О դասի 71 աստղերի լույսը, աստղագետները նկատել են, որ նրանց մոտ 75%-ը ձեւավորում են կրկնակի աստղերը, եւ ընդ որում դրանցից շատերն այնքան մոտ են կամպանիոն-աստղին, որ սկսում են փոխգործակցել միմյանց հետ. փոքրիկ հարեւանը հաճախ նույնիսկ իրեն է ձգում հսկա ընկերոջ գազը, որը երիտասադացնում է աստղին եւ այն ապրում է ավելի երկար, քան կարող է ապրել միայնակ թափառելով տիեզերքում:

Աստղագետները նշում են, որ վամպիր-աստղը կարող է եւ ամբողջությամբ կուլ տալ իր զուգընկերոջը: