Խաղաղօվկիանոսյան «Սաոլա» թայֆունի հզոր հարվածից նվազագույնը յոթ մարդ զոհվել է: Թայֆունն առատ ջրհեղեղ է առաջացրել խոշորագույն Լուսոն կղզում, նաեւ` կղզիախմբի կենտոնական մասի մի շարք նահանգներում:

NEWSru.com-ի տվյալներով, տարերային աղետից տուժել է ավելի քան 40 մարդ, 11 հազարը տարհանվել են: 150 կմ/ժ -ի հասնող պոռթկումներով փոթորիկը հարյուրավոր տներ ու շինություններ է ավերել, որոշ շրջաններ հոսանքազրկվել են: Ներկա պահին արեւադարձային ցիկլոնը շարժվում է Թայվանի ուղղությամբ, որտեղ արդեն համապատասխան նախազգուշացում է արվել:

Խաղաղ օվկիանոսում թայֆունների տարեշրջանը սովորաբար մինչեւ հոկտեմբեր շարունակվում է:  «Սաոլան» այս տարվա 9-րդ թայֆունն է, անվանումն ստացել է Վիետնամի եւ Լաոսի լեռներում 20 տարի առաջ հայտնաբերված այծքաղի հազվագյուտ տեսակի պատվին: