Google-ի նոր օլիմպիական լոգոտիպը նվիրված է գեղարվեստական մարմնամարզությանը: Լոգոտիպի երկու  «o» տառերը օղակներ են դարձել, որոնց վրա մարզվում է բեղավոր մարզիկը:

Օղակների վրա մրցումները տեղի են ունենում 4 փուլով, եզրափակիչը օգոստոսի 8-ին է:

Սա Google-ի օլիմպիական հինգերորդ Doodle-ն է:

Նախօրեին այն նվիրվել էր սուսերամարտիկներին: Հուլիսի 29-ին լոգոտիպը նվիրված էր ջրասուզմանը, 28-ին` նետաձգությանը:

Օլիմպիադայի բացման օրը` հուլիսի 27-ին,  Google-ը  doodle էր տեղադրել` նվիրված գլխավոր մարզական իրադարձության բացմանը, որտեղ պատկերված էին տարբեր երկրներից մարզիկներ` պատրաստ մրցելու  ավանդական  ֆուտբոլ, լող, թեթեւ ատլետիկա, սուսերամարտ, բասկետբոլ մարզաձեւերում: