Փոփ-երգչուհի Մադոննան հայտարարել է, թե Փարիզի «Օլիմպիա» սրահում սկանդալի համար մեղավոր են «խուլիգանները, որոնք իր երկրպագուները չեն եղել»: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է երգչուհու կայքում:

Հուլիսի 26-ին երգչուհին հատուկ համերգ է տվել լեգենդար համերգասրահում «MDNA» ալբոմի ներկայացման շրջանակներում: Շոուն, որի տոմսերն արժեցել են 80-ից 280 երվո, տեւել է ընդամենը 45 րոպե: Համերգն ավարտվելուն պես երկրպագուները պահանջել են շարունակել շոուն կամ վերադարձնել տոմսերը, ապա շշեր եւ պլաստիկե բաժակներ են նետել բեմ, վիրավորել Մադոննային:

«Օլիմպիայում» ելույթը մոգական պահ էր ինձ համար, ցավոք շոուի վերջում, երբ ես լքեցի այն, մի քանի խուլիգաններ, որոնք իմ երկրագուները չէին, շրջապատեցին բեմն ու բաժակներ նետեցին: Մամուլը կենտրոնացավ դրա, այլ ոչ երեկոյի ուրախալի պահերի վրա»,- գրել է երգչուհին: