Լոնդոնի օլիմպիադայում օգոստոսի 1-ին օրվա սպորտը դարձել է խոտի հոկեյը. Google-ի օլիմպիական հերթական լոգոտիպը նվիվել է այդ մարզաձեւին:

Նոր լոգոտիպին պատկերված է հոկեյիստուհի, որը պատրաստվում է հարվածել գնդակին: Բայց լոգոտիպը, լրատվամիջոցների պնդմամբ, սխալ է պարունակում. դաշտը նկարում կանաչ  է, այնինչ Լոնդոնի օլիմպիադայում արհեստական կապույտ խոտածածկույթի վրա են խաղում:

Սա Google-ի թվով արդեն վեցերորդ օլիմպիական doodle-ն է: Հուլիսի 31-ին այն նվիրված էր գեղարվեստական մարմնամարզությանը:

Դրանից առաջ նվիրվել էր սուսերամարտիկներին: Հուլիսի 29-ին լոգոտիպը նվիրված էր ջրասուզմանը, 28-ին` նետաձգությանը:

Օլիմպիադայի բացման օրը` հուլիսի 27-ին,  Google-ը  doodle էր տեղադրել` նվիրված գլխավոր մարզական իրադարձության բացմանը, որտեղ պատկերված էին տարբեր երկրներից մարզիկներ` պատրաստ մրցելու  ավանդական  ֆուտբոլ, լող, թեթեւ ատլետիկա, սուսերամարտ, բասկետբոլ մարզաձեւերում: