Աշխարհի ամենախոր լճի` Բայկալի ափին 50 հետազոտողներ ճամբար են հիմնել` թռչող ափսեներ որսալու համար: Տեղի բնակիչները հաղորդել են, որ վերջին ժամանակներս լճի վրայով ավելի հաճախ են տարօրինակ օբյեկտներ թռչում:

«Այստեղ 1958 թվականին  ջախջախվել է Տու-154-ը, եւ տեղի բնակիչները տեսել են, որ մինչեւ ինքնաթիռի Բայկալն անցնելը, նրան թռչող ափսե է հետապնդել: Եւ հաճախակի են Բայկալի շրջանում ՉԹՕ-ների վերաբերյալ հայտարարությունները, այդ պատճառով էլ որոշել են այդտեղ հերթապահել», - պատմել է խմբի մասնակիցներից մեկը:

Իրենց ուսումնասիրությւոնների համար որոշել են ոչ միայն լուսա- եւ տեսախցիկներ օգտագործել, այլեւ իրենց հնարած սարքը: Այն չափում է ինֆրակարմիր ճառագայթները, էլեկտրական եւ մագնիսական դաշտերը:

Ոմանց հաջողվել է ՉԹՕ-ներ նկարել տեսախցիկով, հայտնում է Newsland-ը:

Խմբի մասնակիցներն սկսել են ՉԹՕ-ներ փնտրել հուլիսի սկզբից` Ճապոնական ծովում: Հաջորդ կայանը Նովոսիբիրսկն է, իսկ սեպտեմբերին Մոսկվա կժամանեն: