Ռուս-ուկրաինական գլխավոր բրգաշինարար Սերգեյ Մավրոդին որոշել է իր տխրահռչակ МММ բուրգը վերակազմավորել կուսակցության եւ դրանով մտնել Ուկրաինայի Գերագույն ռադա:

«Ուկրաինայում ստեղծվել  է МММ քաղաքական կուսակցությունը: Այժմ այն կառաջադրենք Ուկրաինայի Գերագույն ռադայի կայանալիք ընտրություններին», իր տեսաուղերձում ասել է Մավրոդին:

Նա ընդգծել է, որ «նման քայլը հնարավորություն կտա Ուկրաինայում МММ-ի գովազդային հզոր քարոզչություն ծավալել», հայտնում է  «Սվոդկա նեզավիսիմիխ նովոստեյը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մավրոդին հայտարարել էր МММ-2011-ի փակման եւ  МММ-2012-ի ստեղծման մասին:

Բուրգի հիմնադիրը բացատրել է, որ МММ-2012-ը նոր կառույց է լինելու: 

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ ուկրաինական ոստիկանությունը խոստովանել էր, որ բավականին դժվար կլինի Մավրոդիին պատասխանատվության կանչել, քանի որ բուրգի հիմնադիրը զգուշացրել էր մարդկանց իրենց փողերը կորցնելու մասին: