Օգոստոսի 3-ին Չինաստանի արեւելյան ափին երկու թայֆուն է գրանցվել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան;

«Դամրի» թայֆունը նախորդ գիշեր հասել էր Ցզյանսու նահանգ, իսկ  «Սաոլա» թայֆունն սկսել է  Ֆուցզյան նահանգին մոտենալ: Ըստ օդերեւութաբանների` Դամրին շարժվում է 25 կմ/ժ արագությամբ: 300 հազար մարդ տարհանվել է վտանգավոր շրջաններից: «Սաոլան»  հյուսիս-արեւմուտք կշարժվի 15-20 կմ/ժ արագությամբ: 

Չինաստանի արեւելյան օդանավակայաններում հետաձգվել են չվերթները:

Շանհայում հայտարարվել է տագնապի «նարնջագույն» աստիճան (չորս հնարավորներից երրորդը), հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Ավելի վաղ Ֆիլիպիններում տեղի ունեցած եւ 23 մարդու վախճանի պատճառ դարձած «Սաոլա»  թայֆունը օգոստոսի 2-ին հասել էր Թայվան: Կղզու կյանքը կաթվածահար էր եղել, զոհվել էր 6 մարդ: