Մարոկոյում ուղեւորատար գնացքը ռելսերից ընկել է: Երկաթուղային վթարի արդյունքում 46 մարդ հոսպիտալացվել է:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ի երեկոյան` Ֆես քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է թագավորության մայրաքաղաք Ռաբաթ քաղաքից 200 կմ արեւելք: Գնացքը Ուջա քաղաքից մեկնում էր  Մարաքեշ, հայտնում է  «Սինհուան»:

Մարոկոյի տրանսպորտային գերատեսչությունը ճշտում է կատարվածի մանրամասները:

Հուլիսի կեսերին Եգիպտոսի մայրաքաղաքից դեպի հարավ ճանապահին ուղեւորատար ճեպընթացի վթարի հետեւանքով տուժել էր չորս մարդ, զոհեր չէին գրանցվել: Կահիրեից Սոհագ նահանգ մեկնող գնացքը Գիզայի շրջանում ընել էր ռելսերից: