Լոնդոնի Օլիմպիադա-2012-ի շրջանակում օգոստոսի 3-ին մեկնարկում են թեթեւ աթլետիկայի մրցումները: Այսօր գնդի հրումը կիրականացնեն տղամարդիկ: Իր հերթական օլիմպիական doodle-ը Google-ը նվիրել է տվյալ իրադարձությանը:
Այս մարզաձեւում կանանց պայքարը կկայանա օգոստոսի 6-ին:
Նկարում թեթեւ աթլետը գնդով ծածկում է Google-ի լոգոտիպի առաջին տառը, որը նշմարվում է հորիզոնում ամպերի միջից:
Հիշեցնենք, Google-ն ամեն օր Օլիմպիադա -2012-ի ընթացքում տարբեր մարզաձեւերի նվիրված լոգոտիպեր է տեղադրում: Երեկ doodle-ը նվիրված էր սեղանի թենիսին: Ավելի վաղ նետաձգությանը, գեղարվեստական մարմնամարզությանը, ջրասուզմանը, խոտի հոկեյին, սուսերամարտին նվիրված լոգոտիպեր էին տեղադրվել:
Տոնական լոգոտիպ էր տեղադրվել նաեւ Օլիմպիադայի բացման կապակցությամբ:











