Ռուսաստանում օգոստոսի 2-ին դեսանտայինները մեծ շուքով նշեցին մասնագիտական տոնը` Օդադեսանտային ուժերի օրը: Կապույտ բերատավորների սխրանքներին այսօր անդրադարձել է ռուսական մամուլը:

Մոսկվայում դեսանտայինները ԿԸՀ-ի ղեկավար Վլադիմիր Չուրովի հետ շքերթի են ելել Կարմիր հրապարակում եւ ռազմական երգեր երգել: Նրանք նաեւ թամբել են Մանեժնայա հրապարակի հուշարձանի բրոնզաձույլ ձիերին, կերել իշխանությունների հատկացրած երեք տոննա ձմերուկը եւ լողացել Գորկու անվան զբոսայգու շատրվանների տակ:

Մեքենան,  որի տանիքին կեղծ գնդացիր կար եւ որում հարբած նախկին դեսանտայիններ էին, բախվել է Chevrolet ավտոմեքենայի եւ հեռացել, ոչ ոք չի տուժել, 10 րոպե անց կարգ խախտողները ձերբակալվել են:

Դոնի Ռոստովում նախկին դեսանտայինների հարբած խումբը Դոնի մերձափնյա հատվածում փակել է երթեւեկելի մասը: Երթեւեկությանը չխոչընդոտելու ոստիկանության պահանջին ի պատասխան սկսել են քարեր շպրտել իրավապահների վրա: 9 իրավախախտներ տեղափոխվել են ոստիկանության տեղական բաժանմունք:

Պետերբուրգում կապույտ բերետավորներից անհնար եղավ փրկել Ալեքսանդրյան այգու շատրվանները: Օգնության հասավ տեխնիկը, որը չվախեցավ դեսանտայիններից, քանի որ ինքն էլ երկու պատերազմների էր մասնակցել:

Կեմերովոյի հենց կենտրոնում դեսանտայինները կռվի են բռնվել: Ոստիկանության միջամտության կարիք չի եղել, քանի որ նրանց ընկերները հարթել են վիճակը: