NASA-ի մարսագնաց Curiosity-ն (Հետաքրքրասիրություն), որի ներսում 900 կգ-անոց շարժական լաբորատորիա է տեղակայված, գրեթե երկամյա տիեզերական դեգերումներից հետո վայրէջք կկատարի Կարմիր մոլորակում: Սարքի մուտքը, իջեցումն ու վայրէջքը առաքելության ամենավտանգավոր պահերը կդառնան:

Ծրագրվում է, որ մարսագնացը վայրէջք կկատարի 5 կմ բարձրությամբ լեռան ստորոտին` Գեյլ խառնարանի կենտրոնում, որը հայտնի է Մաունթ Շարփ անվանումով: Այստեղով, ինչպես ենթադրում են գիտնականները, հոսում էր վաղուց անհետացած գետ, գրում է «Նովիե իզվեստիան»:

Երկրին շատ նման Մարսի մակերեւույթից փորձաքննության համար վերցված նմուշները կօգնեն պարզել մոլորակի մակերեւույթի էվոլյուցիայի շատ մանրամասներ: Սարքն ստեղծողներն ակնկալում են, որ այն Մարսում կաշխատի նվազագույնը երկու տարի: Այդ ընթացքում Curiosity-ին կհաղթահարի 12 մղոն` Երկիր ուղարկելով հետագա հետազոտությունների համար շատ կարեւոր տեղեկատվություն: