Անձրեւների հետեւանքով Հնդկաստանի Ութարաքհանդ հյուսիսային նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 34 մարդ, 10 մարդ համարվում է անհետ կորած:
Հիմալայների ստորոտներում գտնվող Ութարաքհանդ նահանգում նախորդ շաբաթվա վերջին հեղեղներ էին:
Հարյուրավոր ընտանիքներ տեղափոխվել են փախստականների համար նախատեսված ժամանակավոր ճամբարներ: Նահանգի ճանապարհներին են մնացել հազարավոր ուխտավորներ, որոնք ուղեւորվում էին լեռնային տաճարներ, այդ թվում նաեւ հանրահայտ Քեդարնաթհ տաճարը, որը գտնվում է 3,6 հազար մ բարձրությունում: Այդ վանք են շտապում Շիվային հարգանքի տուրք մատուցելու համար:
Հյուսիսային Հնդկաստանոմ անձրեւների շրջանը շարունակվում է հունիսից մինչեւ սեպտեմբեր: Հուլիսին Հնդկաստանում ջրհեղեղների զոհ է դարձել 100 մարդ: Ասամ նահանգի 400 հազար բնակիչ մնացել են առանց տանիքի:











