Երկրի վրա ստացել են օգոստոսի 6-ին Կարմիր մոլորակի մակերեսին հաջող  վայրէջք կատարած Curiosity մարսագնացի առաջին լուսանկարները: Մակերեւույթին կանգնած մարսագնացից ստացված առաջին լուսանկարը մեծ ոգեւորություն է առաջացրել NASA-ի ներկայացուցիչների մոտ:

Վայրէջքը ուղիղ եթերում ցուցադրվել էր ամերիկյան ավիատիեզեական գործակալության  կայքում:

ԻՏԱՐ-ՏԱՍԻ տեղեկացմամբ, վայրէջքը տեղի է ունեցել գրեթե կուրորեն, քանի որ  Մարսը մեր մոլորակից այնպիսի հեռավորության վրա է գտնվում, որ ռադիոհաղորդագրությունն այդ տարածքը հաղթահարում է միայն 13,8 րոպեում:

Մարսի մակերեսին սարքի վայրէջքին Երկրի մասնագետները ստիպված են եղել սպասել NASA –ի կողմից բնորոշված «սարսափի 7 րոպեներ»: Այդ ընթացքում կառավարումն արդեն աբողջովին ավտոմատ էր, հետեւաբար Երկրից հնարավոր չէր այլեւս շտկումներ կատարել: Ինչպես բացատրում են ինժեներները, եթե ինչ որ մի բան չաշխատեր, ողջ թանկարժեք առաքելությունը կխափանվեր:

Նախագահ Օբաման Curiosity հաջող վայրէջքը անվանել է «Տեխնոլոգիական աննախադեպ առաջընթաց», փոխանցում է «Ինտերֆաքսը»: