Որպես աշխարհի ամենափոքր շուն, Բիբի մականունով չիխուախուան հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ռեկորդակրի հասակը 17,14 սմ է, մարմնի երկարությունը` 24,13 սմ:

Շան երջանին տերը ամերիկացի Նիկի Մակսիմովիչն է: Նա խոստովանել է, որ շատ ուրախ է իր փոքրիկի համար, ումով առանց այն էլ հպարտ է, քանի որ 4-ամյա Բիբին հաճախ է մասնակցում գովազդային հոլովակների նկարահանումների եւ համացանցային աստղ է, տեղեկացնում է «Скуки.Нет»-ը:

Նախկինում էլ չիխուախուա տեսակի մի քանի շներ հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենափոքր տեսակ: