Նոր Զելանդիայում 115 տարվա քնից անակնկալ կերպով արթնացել է Տոնգարիրո հրաբուխը եւ մոխրի սյուն արտաժայթքել:
Մասնագետների կարծիքով, իրենք հանկարծակիի են եկել, քանի որ սեյսմիկ ակտիվություն վերջին օրերին գրանցվել էր, սակայն չէր ենթադրվում, որ այն կհանգեցնի մոխրի արտանետման, գրում է polit.ru-ն:
Առավոտյան ժամը 7-ի սահմաններում հրաբխային ակտիվությունը դադարել է, քամին մոխիրը ցրել է Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ: Սակայն ժայթքումն այնուամենայնիվ ազդել է Նոր Զելանդիայի առօրյայի վրա. ներքին մի շարք չվերթներ հետաձգվել են, վատ տեսանելիության պատճառով ճանապարհներ են փակվել, իսկ շրջակա բնակավայրերի բնակիչների մի մասին տարհանել են:
Հրաբուխը, որը գտնվում է ազգային զբոսայգու տարածքում, զբոսաշրջային հայտնի վայր է: Այն առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը նկարահանեց իր «Մատանիների տիրակալը» եռաֆիլմի համար: Ֆիլմում հրաբուխն անվանվում է Օրոդրուին լեռ: Հենց նրանում պետք է ձուլվեր «ամենազոր մատանին»:











