Չինաստանում այսօր մոլեգնում է «Հայկուեյ» նոր թայֆունը: Արեւելյան ափի իշխանությունները ազգաբնակչության զանգվածային տարհանում են իրականացնում: Չժեցզյան նահանգից արդեն հանվել են 1,54 միլիոն մարդ: Արհավիրքի պատճառով առանց էկեկտրականության է մնացել մոտ 400 հազար բնակիչներ:
Թայֆունի կենտրոնում հայտնվել է Նինբո քաղաքը, որտեղ սկսված ջրհեղեղը արտաքին աշխարհից կտրել է մի քանի հարյուր բնակչի: Այժ շրջանում իրականացվում են մարդկանց փրկելու գործողություններ:
Բացի այդ, շրջանում լրջորեն խախտվել է տրասնպորտային կապը, որոշ ուղղություններով կանգ են առել արագընթացները, օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր թռիչքներ, փակվել են մի քանի հիմնական ավտոմագիստրալներ, հայտնում է «Վեստի.ru»-ն:
Մթնոլորտային արհավիրքի կենտրոնում են հայտնվել նաեւ Անհոյ եւ Ցզանսյու նահանգները, ինչպես նաեւ Շանհայը: Վերջին շաբաթվա ընթացքում «Հայկուեյ»-ը դարձել է Չինաստանի արեւելքում մոլեգնող թվով երրորդ թայֆունը : Մեկ շաբաթ առաջ ժամերի տարբերությամբ չինական ափեր էին հասել «Դամրի» եւ «Սաոլա» թայֆունները, զոհվածների մասին տեղեկատվություն դեռեւս չի ստացվել:











