Հին հայկական առեւտրային նավերի նմանությամբ պատրաստված «Կիլիկիա» նավը մասնակցել է Սեւանա լճում կազմակերպված ժամանակակից էքստերմալ սպորտի «Հայէքստրիմ -2012» փառատոնին:
Դայվերների ակումբում հավաքված փառատոնի մասնակիցներն անհամբերությամբ էին սպասում ոչ սովորական նավի հանդես գալուն, որը դարձել է նաեւ հայկական ծովագնացության խորհրդանիշ:
Առագաստանավի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն դրսեւորեցին երկու հոլանդացի զբոսաշրջիկներ, որոնց նավապետ Կարեն Բալայանը պատմեց 2004-2006թթ. նավագնացության մասին` երթուղին ցույց տալով այն նույն քարտեզի վրա, որով առաջնորդվել էին նավարկության ժամանակ:
Այնուհետեւ հյուրերն ու լրագրողները Սեւանի վրա փոքրիկ զբոսանք կատարեցին «Կիլիկիայով»:
«Հայէքստրիմ -2012» փառատոնը կազմակերպվել է «Հայէքստրիմ» ակումբի նախաձեռնությամբ` Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:











