Մոսկվայի Քրիստոս Փրկչի եկեղեցու մոտ այրել են Մադոննայի`գահին նստած դիմանկարը, եւPussy Riot խմբի մասնակիցների պատկերներով պաստառներ:

Հիշեցնենք, Մադոննան Մոսկվայի համերգին երգերից մեկը Pussy Riot-ի դիմակով էր կատարել եւ նրանց աջակցող ոգեշունչ ճառ ասել:

Ուղղափառ դրոշակակիրների միության ղեկավար Լեոնիդ Սիմոնովիչ-Նիկշիչը հայտնել է, որ դեմ են ոչ թե այդ մարդկանց, այլ մեղքին: Նրա խոսքով` նկարում Մադոննան անարգում է գահը, այն է` երկնային թագավորությունը:

Մադոննայի դիմանկարն այրելուց հետո Սիմոնովիչ-Նիկշիչն ասել է. «Նա գնաց դժոխք, դեւն արտաքսվեց»:

Twitter-ի օգտատերերի արձագանքը այս միջադեպի վերաբերյալ սպասեցնել չտվեց: Միկրոբլոգների հեղինակներն առաջարկում են հավաքվել եւ դպրոցի մոտ այրել Ելենա Վաենգայի դիմանկարը` հոգնելով Pussy Riot-ի հասցեին վերջինիս քննադատական գրառման մեջ տեղ գտած ուղղագրական սխալներից: