Վիետնամական  VietJet Air ավիաընկերությանը տուգանել են, որ այն լողազգեստներով շոու է կազմակերպել թռիչքի ժամանակ: Տուգանքը հազար դոլար է: 

Ըստ իշխանությունների ներկայացուցիչների` չհամաձայնեցրած շոու անցկացնելը թռիչքի ժամանակ  «երկրում չվերթային կանոնների խախտում է»:

Գեղեցկության մրցույթի հինգ մասնակիցներ օգոստոսի 3-ին լողազգեստներով հավայան  պարեր են պարել VietJet Air-ի թռիչքի ընթացքում, հայտնում է  «lenta.ru» -ն` վկայակոչելով AFP-ին: Այդ ակցիայով ավիաընկերությունը ցանկանում էր ուշադրություն գրավել նոր ուղղության վրա` Հոշիմինից Նյաչանգ: Ուղեւորները պարերը տեսագրել են  հեռախոսներով, հետո տեսագրությունները տեղադրել են համացանցում: