Օգոստոսի 12-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցած «Միսիս տիեզերք-2012» մրցույթում հաղթել է 26-ամյա կոլումբուհի Լայլա Մարտինեսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչը: Երրորդ տեղում հայտնվել է Քենիայի ներկայացուցիչը, իսկ չորրորդում` Բուլղարիայի ներկայացուցիչը:
Ռուսաստանի ներկայացուցիչը` Մոսկվայաբնակ Իվետա Շեւչենկոն արժանացել է «Միսիս Բյութի» տիտղոսը:
Նշենք, որ «Միսիս տիեզերք» մրցույթը անցկացվում է այն նույն սկզբունքով, ինչպես որ «Միսս աշխարհ» եւ «Միսս տիեզերք» մրցույթները, սակայն մասնակիցները պետք ամուսնացած լինեն եւ երեխաներ ունենան:
Մրցույթի արդյունքների հայտարարումից հետո մամուլում լուրեր են հայտնվել այն մասին, որ կոլումբուհի Լայլա Մարտինեսին օգնել են մաֆիայի հետ կապերը: «ԴՎ-Ռոս» ինտերնետ- պարբերականի փոխանցմամբ` կոլումբիական մամուլում տվյալներ են հայտնվել, որ Լայլան երկրում հայտնի նարկոբարոններից մեկի` Պուչո մականվամբ նարկոբարոն Խուան Կարլոս Մարտինեսի կինն է: Լրագրողները վստահեցնում են, որ հենց ամուսինն է կնոջը ստիպել մասնակցել մրցույթին եւ ինքն էլ մեկնել է Ռուսաստան շոուն դիտելու համար, հայտնում է NEWSru.com-ը:
Բացի այդ կոլումբիական կայքերը, վկայակոչելով սեփական աղբյուրները, նշում են, որ Լայլա Մարտինեսը կարողացել է հաղթել միմիայն մաֆիայի տված կաշառքի շնորհիվ:












