Ամերիկյան DARPA ռազմական գործակալության ինժեներները մշակել են հրդեհի մարման նոր մեթոդ, որը չի պահանջում քիմիական գործակալների կիրառում, այլ իրականացվում է ձայնի եւ էլեկտրականության միջոցով:

 Գյուտարարները ուսումնասիրել էն կրակը մարելու բազմաթիվ ֆիզիկական մեթոդներ, որոնցից երկուսը`փոփոխվող մագնիսական դաշտի ազդեցությունը եւ ակուստիկ ճառագայթումը խոստումնալից են համարվել:

Առաջին դեպքում կրակը մարել են հատուկ էլկտրասայրի միջոցով, որը ծածկված է ապակե պաշտպանիչ ամպիկով: Դաշտի ազդեցությունը կրակի պլազմայի վրա առաջ են բերել իոնային ռեակտորներից կազմված մասնիկների հզոր հոսք:  Հոսքը գրեթե փչում է հրդեհի վրա` այսպիսով մարելով կրակը:

Մարման մյուս տարբերակով կրակը մարվում է ձայնային ալիքների ճառագայթման միջոցով: Դինամիկների ակուստիկ ազդեցությունը ունակ է եղել մարել կրակը մի քանի վայրկյանի ընթացքում, հայտնում է Delfi-ին:

Ինժեներների խոսքով, ձայնի նման ազդեցությունը բացատրվում է երկու հանգամանքով. Առաջին հերթին  ակուստիկ ալիքները փոքրացնում են այրվող տարածքը, իսկ երկրոդ հերթին ազդում են վառելիքի մակերեսին` ավելացնելով նրա ցնդման արագությունը: Դա չի ավելացնում կիզումի արագությունը, այլ իջեցնում է կրակի ջերմաստիճանը: Արդյունքում կրակը մարում է: