Օքսֆորդշիրում «Վայրի բնության փառատոնի» շրջանակում  մի քանի տասնյակ մարդիկ տեղի լճակի սառը ջրերում մասնակցել են  ցուցադրական ակցիայի`  զանգվածային մերկ մրցալողի:

Փառատոնին մասնակցել են մոտ 10 հազ. մարդ` երաժշտություն լսելու, թատերական ներկայացումներ դիտելու, ազգային խոհանոցը ճաշակելու համար:

Նուդիստների նպատակն առաջին հերթին եղել է  մերկ մրցալողից (Skinny-Dip) նոր համաշխարհային ռեկորդի սահմանումը, գրում է  Mirror-ը: Դատելով լուսանկարներից` զվարճանքին մասնակցել են մի քանի տասնյակ նուդիստներ,  իսկ մերկ մրցալողի վերջին ռեկորդի ժամանակ` անցած տարի,  400 մարդու մասնակցություն է գրանցվել: