Կոստա Ռիկայից սովորական մոխրագույն կատուն հայտնի է դարձել ողջ աշխարհով մեկ եւ դարձել YouTube –ի հերոս այն բանից հետո, երբ  դասախոսության ժամանակ անհավանական կերպով վայրէջք է կատարել լսարանում, գրում է  The Daily Mail-ը:

Զվարճալի միջադեպը տեղի է ունեցել համալսարնում:  Ուսանողուհի  ելույթի ժամանակ նրա վրա սկզբում առաստաղից սալիկների կտորներ են թափվել, իսկ հետո նաեւ «արարողության մեղավորը»` մոխրագույն կատուն:

Հաշվի չառնելով աղջկա ճիչերը, կատուն մի քանի շրջան է արել լսարանում, մինչեւ որ դասախոսն առաջարկել է պատուհան բացել եւ դուրս թողնել անկոչ հյուրին: Ամեն դեպքում, նրա մասնակցությամբ տեսանյութը միլիոնից ավելի դիտում է արձանագրել: