Ամերիկյան Curiosity մարսագնացը շարունակում է բուռն գործունեություն ծավալել Կարմիր մոլորակի մակերեւույթին. Մեքենան ChemCam լազերով փոշիացրել է բռունցքի մեծությամբ «Թագադրում» անունը ստացած  իր առաջին այլմոլորակային քարը, որը գտնվել է իրենից 2,5 մետր հեռավորության վրա:

Մարսագնացը 10 վայրկյանի ընթացքում կրակել է «Թագադրի» վրա`արձակելով ինֆրակարմիր ճառագայթների 30 իմպուլս: Այդ իմպուլսներից յուրաքանչյուրն ավելի քան միլիոն վատտ հզորություն ունի , որոնց տեւողությունը կազմում է մոտովորապես հինգ միլիարդերորդ վայրկյան:

Նրանց ազդեցության արդյունքում քարն ամբողջովին փոշիացել է` հնարավորություն տալով ուսումնասիրել նրա քիմիական կազմությունը, հայտնում է NEWSru.com-ը:

ChemCam-ի հաջող փորձարկումը ցույց է տվել, որ սարքը պատրաստ է իրականացնել առավել լուրջ  աշխատանքներ: Ընդհանուր առմամբ Curiosity-ի աշխատանքի փորձարկումները դեռեւս չեն ավարտվել: Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վայէջքի պահից սկսած NASA-ի մասնագետները կանոնավոր կերպով փորձարկում են 6 ականի մոդուլի սարքավորումները: «Իր առաջին քայլերը» նա կկատարի, երբ նրանք կուսումնասիրեն շարժողական համակարգերը: Սպասվում է, որ դա տեղի կունենա մոտակա օրերին:

Curiosity մարսագնացը օգոստոսի 6-ին հաջող վայրէջք է կատարել Մարսի վրա` Գեյլ խառնարանի տարածքում: