Օգոստոսի 21-ին Մոսկվայի Խամովնիչյան դատարանի կայքը կարճ ժամանակով հայտնվել է հակերների հսկողության տակ` ովքեր այնտեղ անպարկեշտ տեսահոլովակ են տեղադրել:
Սակայն արդեն որոշ ժամանակ անց մոդերատորները իրենց ձեռքն են վերցրել կայքի կառավարումը: Տեսահոլովակից բացի կայքի վերեւի հատվածում հայտնվել էին նաեւ վարկաբեկիչ արտահայտություններ դատարանի հասցեին, ինչպես նաեւ «Ազատություն Pussy Riot» արտահայտությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին հենց Խամովնիչյան դատարանն է Pussy Riot փանկ-խմբին դատապարտել 2 տարվա ազատազրկման:











